Երևանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը
Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի
28-ին՝ ժամը 10:00-ին:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության և Էներգետիկ
անվտանգության հարցերի հանձնաժողովները:
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:
Լիագումար նստաշրջանը և հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:


