կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Երեւանում անցկացվում է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երեւանում անցկացվում է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, անցկացվում է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։

Նիստին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան, դեսպանները, այլ պաշտոնյաներ երկու երկրներից։

Ծրագրվում է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության հարցերը։

Նշենք, որ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ նվազել է 3 տոկոսով՝ կազմելով 67,1 մլն դոլար։   

 

  • Կիսվել: