երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Երևանն ու Բաքուն այսպես թե այնպես կլուծեն պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը․ ՀՀ ԱԳՆ

Երևանն ու Բաքուն այսպես թե այնպես կլուծեն պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը․ ՀՀ ԱԳՆ

Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է հասցեագրել Ջերմուկի այդ հատվածների սահմանազատումը։ Այդ հարցը կքննարկվի համապատասխան համատեղ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

«Սա է երկու երկրների պայմանավորվածությունը՝ անդրադառնալ և հասցեագրել, թե ինչ իրավական հիմքերով, ինչ քարտեզների հիման վրա անդրադառնալ, հենց սահմանազատման գործընթացի շրջանակներում», - ասել է Միրզոյանը՝ փորձելով մեկնաբանել այս թեմայով լուրերի երկարատև բացակայությունը։

  • Կիսվել: