հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի բաժանում ենք արել․ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստը վարելու մասին

Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի բաժանում ենք արել․ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստը վարելու մասին

Այսօր՝ մարտի 27-ին, Երևանի քաղաքապետարանում գումարվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով իր՝ նիստը վարելու փաստին, Տիգրան Ավինյանը հայտնեց, որ աշխատանքների որոշակի բաշխում է տեղի ունեցել․

«Տեղեկացնեմ, որ Երևանի փոխքաղաքապետեր պարոն Մաչյանի, պարոն Գրիգորյանի, պարոն Հովհաննիսյանի հետ որոշակի աշխատանքի բաժանում ենք արել և բաշխել ենք աշխատանքները։ Ըստ այդմ՝ գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականություններն ստանձնել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ինչը ենթադրում է, որ նիստը ևս պետք է վարեր նա։

  • Կիսվել: