շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվեցին 13 կուսակցություն և մեկ դաշինք

Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվեցին 13 կուսակցություն և մեկ դաշինք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։

Գրանցված կուսակցություններն են․

«Հայաստանի եվրոպական կուսակցություն

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Ուժը հայրենյաց» կուսակցություն

«Հանրային ձայն» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Հաղթանակ» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն։

Գրանցված դաշինքն է․

«Մայր Հայաստան» դաշինքը՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։

Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հետուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների   վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։

  • Կիսվել: