կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երեք երիտասարդ թալանել են մի ընկերության պահեստարան․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Երեք երիտասարդ թալանել են մի ընկերության պահեստարան․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել, որ իր ՍՊԸ-ի պահեստարանից գողացել են նոթբուք և շինարարական տարբեր գործիքներ։

Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին 20 և 21 տարեկան 3 երիտասարդ։

Նրանք խոստովանել են կատարածը։
Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: