կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երեխաների և հաշմանդամություն ունեցողների իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների արձանագրությունների քննարկումն ԱԺ հանձնաժողովում հետաձգվեց

Երեխաների և հաշմանդամություն ունեցողների իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների արձանագրությունների քննարկումն ԱԺ հանձնաժողովում հետաձգվեց

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում կառավարության ներկայացրած երկու հարց էր՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին:

Երկու նախաձեռնությունների հեղինակների առաջարկով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հարցերի քննարկումը հետաձգվեց երկամսյա ժամկետով:

  • Կիսվել: