երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ-ը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու մասին

ԵՄ-ը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու մասին

Եվրոպական միությունն ընդունում է Հայաստանի կողմից՝ երկրում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ վերջին տարիներին գործադրված ջանքերը։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում:

՛՛ԵՄ-ը կշարունակի անհրաժեշտ փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ նպատակ ունենալով ապահովել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ գործողությունների ծրագրի (HRAP) լիարժեք իրականացումը, ինչպես նաև այդ գործընթացի թափանցիկությունն ու ներառականությունը՛՛,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: