Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Միշելը գրել է իր թվիթերյան էջում։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելու ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները։ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու իրենց երկխոսությանը՛՛։