շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու ուղղությամբ. Բորել

ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու ուղղությամբ. Բորել

ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։ Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Բացի այդ՝ նշված է. ՛՛Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել ենք ավելի լայն տարածաշրջանային խնդիրներ եւ բարիդրացիական հարաբերություններ, մասնավորապես, Հայաստանի հետ։ Այս առումով, ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ Թբիլիսիում, եւ շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այս հանդիպման մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին եւ ակտիվորեն աշխատում է տարաձայնությունները հարթելու ուղղությամբ՛՛:

Բորելն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար, եւ համագործակցությունն ակտիվանում է։

  • Կիսվել: