չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծից հետ կանգնելու միտում չկա. Խանդանյան

ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծից հետ կանգնելու միտում չկա. Խանդանյան

Պարզ տեխնիկական հարց է «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը հետաձգելը։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Դա վերաբերում է նախագծի իրավական տեխնիկային. կառավարությունն արել է առաջարկներ, և երեկ պարզվեց, որ նախաձեռնությունը ներկայացնողները հակված չեն ընդունելու առաջարկությունները։ Դրա պատճառով քվեարկությունն ընդմիջվեց։ Ապագայում այն կվերսկսի՝ մինչև կձևավորվի կոնսենսուս մեր և նախաձեռնողների միջև»,- նկատեց նա։

Նա նշեց, որ նախագծից հետ կանգնելու միտում չկա. «Մենք հակված ենք նախագիծն ընդունելուն»։

  • Կիսվել: