շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել. ՌԴ պատգամավոր

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել. ՌԴ պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այդ մասին Պախոմովը գրել է Instagram-ի իր միկրոբլոգում, հայտնում է panarmenian.net-ը։

«Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Օրակարգում հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի 5 ներկայացուցիչ, մյուս 7-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: