«Եկեք անտառ չգնանք, կարող է գայլը մեզ ուտի», չպետք է ստրատեգիական նպատակներից շեղվենք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի այն հարցին, թե ինչպիսի՞ հակափաստարկներ կան այն կարծիքի շուրջ, որ ընդդիմախոսները համարում են, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը կյանքի չի կոչվելու։
Վերջինս վարչապետից նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքներ ունեին արվեստի ոլորտի ներկայացուցիչները արվեստի կլասատերի հետ կապված։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արվեստի ոլորտի ուսանողների և դասախոսների մի խմբի առաջ ներկայացրել է Ակադեմիական քաղաքի Արվեստների կլաստերի հայեցակարգային նախագիծը:
«ՄԱԿ գլխավոր վեհաժողովի ընթացքում երկրներից մեկի նախագահի ելույթում միտք հնչեց․ «համարյա ամեն ինչ համարվում է անհնար, քանի դեռ իրականություն չի դարձել»: Այսինքն՝ պետք է իր դարձած տեսնենք, որ ասենք իրատեսական է։
Ինչ վերաբերվում է իրականացման փուլերին, մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք չորս կլաստերի գործունեության մեկնարկ Ակադեմիական քաղաքում, որից հետո որոշակի փուլերով նաեւ հետագա զարգացումները կլինեն։ Իրականացման համար նախ դա մեր մտքում պետք է տեղի ունենա, այսինքն մենք բոլորս պետք է գանք եզրակացության, որ դա լավ ծրագիր է։
Հանդիպման նպատակը նախագիծը ներկայացնել էր, որտեղ ֆորմատն այնպիսին էր, որ ինֆորմացիան փոխանցվեր, որոշակի հարցեր հնչեցին, դրանց մեջ մտահոգություններ կային։ Եթե մենք կենտրոնական մտավախությունների վրա, կհանգնենք այն եզրակացության՝ «եկեք անտառ չգնանք, կարող է գայլը մեզ ուտի», չպետք է ստրատեգիական նպատակներից շեղվենք»,- ասաց վարչապետը։