ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եկել եմ անձամբ ուղեկցելու ուղիղ եթեր, մեր դռները բաց են անգամ այս ժամին. «Հանրայինի» տնօրեն

Եկել եմ անձամբ ուղեկցելու ուղիղ եթեր, մեր դռները բաց են անգամ այս ժամին. «Հանրայինի» տնօրեն

Եկել եմ անձամբ ուղեկցելու ուղիղ եթեր, մեր դռները բաց են անգամ այս ժամին; Այս մասին քիչ առաջ Հ1-ի մոտ լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության գործաադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Նշենք, որ այստեղ են հավաքված ՛՛Սրբազան պայքար՛՛ շարժման մասնակիցներն ու համակիրները, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պահանջում է ուղիղ եթեր, որպեսզի հանդես գա ուղերձով:

Հանրայինի տնօրենն ասաց, որ կարող են տրամադրել ուղիղ եթեր՝ հարցազույցի համար, ինչին Բագրատ Սրբազանն արդեն արձագանքել է, որ համաձայն չէ:

Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ կարող են եթեր տրամադրել, որտեղ կհնչի նաև ուղերձը, բայց այնուհետև պետք է հարցեր հնչեն Հ1-ի հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի կողմից:

Շարժման անունից Հանրայինի տնօրենի հետ բանակցող Կարեն Բեքարյանն էլ թեև նշեց, որ Հ1-ի հեռուստամեկնաբաններն օբյեկտիվ չեն, դրա համար իրենք հարցազրույց չեն ուզում, այնուամենայնիվ, նշեց, որ այս պահին կքննարկի այդ առաջարկը Բագրատ Սրբազանի հետ և կտեղեկացնի:

  • Կիսվել: