երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանի ավելի կայուն և անվտանգ ապագայի առաջ մղմանը: 

Այս մասին հայտարարություն է տարածել Եգիպտոսի արտգործնախարարությունը: 

Եգիպտոսը հաստատել է, որ այս քայլը վերջին տարիներին երկու երկրների գործադրած ջանքերի արդյունքն է և արտահայտում է երկու երկրների միջև առաջին իսկ հնարավորության դեպքում խաղաղության համաձայնագիր ստորագրելու ձգտումը։ 

  • Կիսվել: