հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Եղել եմ Բուչայում, անհրաժեշտ եղավ՝ նորից կգնամ. ՌԴ-ն չի հաղթելու Ուկրաինային. Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային

Եղել եմ Բուչայում, անհրաժեշտ եղավ՝ նորից կգնամ. ՌԴ-ն չի հաղթելու Ուկրաինային. Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը գրել է. «Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.

Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ:

Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս:»:

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր՝ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ՀՀ պատվիրակության՝ Բուչա մեկնելու առիթով:

  • Կիսվել: