շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀՀ վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀՀ վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան», ասվում է հրապարակված որոշման տեքստում:

Սոցկայքի իր էջում Մարուքյանը նշել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը։ Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: