հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Ոչ թե «Ադրբեջանի տարածք», այլ «Արդբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք». Իրավագետը շտկում է իշխանություններին

Ոչ թե «Ադրբեջանի տարածք», այլ «Արդբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք». Իրավագետը շտկում է իշխանություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, իրավագետ Տարոն Սիմոնյանը իշխանության ուշադրությունն է հրավիրել, որոշ քաղաքական և աշխարհաքաղաքական տերմինների ճիշտ օգտագործման անհրաժեշտության վրա։

Նա մասնավորապես գրել է.<<Ոչ թե «Ադրբեջանի տարածք», այլ «Ադրբեջանի կողմից բռնազավթած (զբաղեցրած, օկուպացրած) տարածք» կամ եթե շատ եք կաշկանդվում՝ առնվազն «վիճելի տարածք»։ Հ.Գ. Վերջինի դեպքում հետո մի բան կանենք։

 Ոչ թե «Հայաստանի և Ադրբեջանի սահման», այլ «հայկական և ադրբեջանական ուժերի շփման գիծ»։

 Ոչ թե «այսուհետ խոսելու ենք խաղաղության մասին», այլ «միջազգային իրավունքի խախտումները վերացնելուց հետո է հնարավոր միայն խաղաղությունը» կամ «խաղաղություն չի հաստատվում ագրեսիայով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ու ցեղասպանությամբ»։

  և այլն ... Մի ամբողջ բառարան, որ այդպես էլ չունեցանք քաղաքական գործիչներին սովորեցնելու համար, թե որ բառերն են սպասարկում ազգային շահը, որոնք՝ թշնամունը... Եթե ուժդ չի պատում՝ խնդիրը լուծես, մի ընդունիր թշնամուդ «ճշմարտությունը», մի լեգիտիմացրա նրան՝ քեզ արդարացնելու համար քո ... կյանքից հետո մի ամբողջ սերունդի զրկելով իր արժանապատվությունը վերականգնելու իրավունքից։ Ընդամենը ոչ մի բան մի խոսա. խոսքերի մեծ մասն օգտագործվելու են հայ ազգի ու պետության դեմ ոչ ուշ ապագայում։ Ու դրա մեղքը հնարավոր չի լինի բարդել այլոց վրա>>։

  • Կիսվել: