ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնում Գեղամ Վարդանյանին կփոխարինի Վարոս Սիմոնյանը

ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնում Գեղամ Վարդանյանին կփոխարինի Վարոս Սիմոնյանը

Գեղամ Վարդանյանը հայտնել է ՀՀ Կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման մտադրության մասին: Զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ ազատվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ԵՏԳ:

Ս.թ. հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:

Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են հաստատման փուլում և կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրվելուց հետո:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: