հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ և ամենակարևոր ձևաչափն է ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար. Գրիգորյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ և ամենակարևոր ձևաչափն է ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար. Գրիգորյան

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը և շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ և ամենակարևոր ձևաչափն է հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար, Իսկ հայկական կողմի այսօրվա կարևոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի երկարաժամկետ լուծումը:

Գրիգորյանը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում հնարավոր է քննարկել և հնարավորինս արագացնել Բաքվում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը:

Նա նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և կարևորել այդ հարաբերություններում Ռուսաստանի դերը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում բոլոր հնարավոր ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում:

 

  • Կիսվել: