Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը
Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը։ Նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել», - հավելել են գերատեսչությունից։



