ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
«Ձեր ողջ կյանքը վեհ ծառայության, քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է»․ Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին

«Ձեր ողջ կյանքը վեհ ծառայության, քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է»․ Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին BELTA-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Ձեր ողջ կյանքը վեհ ծառայության, նվիրումով կատարվող աշխատանքի և քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է»,- ասված է շնորհավորական ուղերձում։

«Ձեր անխոնջ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու ավանդական արժեքներին հավատարմությունը Ձեզ արժանացրել են խորին հարգանքի թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ։

  • Կիսվել: