Ձեր հայտարարած 680 հազար մարդուց քանիսը ՔՊ-ին ձայն կտար, եթե ընտրարշավի օրերին լինեիք ազնիվ և նախընտրական ծրագրում գրեիք իրականությունը. պատգամավոր
Այս իշխանության իրականությունը եւ փաստացի իրականությունը օր օրի խզվում է. Իրենք էին ասում, որ ժամանակին իշխանությունն այլևս խզվել է իրականությունից, բայց իրենք այսօր այն արել են այլևս անխզելի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ակնարկելով գործող իշխանություններին։
Նա առաջարկեց վարժություն անել թղթի վրա. «Ձեր հայտարարծ 680 հազար մարդուց քանիսը ՔՊ-ին ձայն կտար, եթե ընտրարշավի օրերին լինեիք ազնիվ և նախընտրական ծրագրում գրեիքնայն իրականությունը, այն դժբախտությունն ու արհավիրքը, որը բերել եք հայ ժողովրդի գլխին։
Օրինակ, ասեիք, որ հանձնելու եք Արցախը , որ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 208 ք/կմ զիջելու եք թուրքին, որ թշնամին կրակելու է մեր ինքնիշխան տարածքում օտաերկրյա ներդրումների վրա և դուք վախվորած այդ ձեռնարկությունը տեղափոխելու էիք այլ տարածք, այսպես կոչված՝ անվտանգ տարածք, բայց Հայաստանում այլևս անվտանգ տարածքներ չկան ձեր իշխանության օրոք»,- ասաց Թադևոս Ավետսիյանը
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե 50 հազար փոքր և միջին ձեռնարկություններից քանի՞սը իրենց ձայն կտային, եթե իմանային, որ իշխանությունները հետևողականորեն իրեն օբյեկտիվ արտոնությունները վերացնում եք՝ հայտարարելով միկրոձեռնարկությունների արտոնությունները վերացնելու մասին։
«Խաղաղության ձեր կեղծ օրակարգին ո՞վ կհավատար, եթե տեսներ ձեր միակողմանի զիջումները՝ թշնամու անվերջ պահանջով, շարունակվող ագրեսիայով, մեր տարածքները զավթելու գնով, այսքան մարտահրավերներով և, ցավոք սրտի, այսքան զոհերի գնով։ Ձեր իշխանությունը մեկ օր ավել պահելու համար դուք պատրաստ եք վճարել ամեն գին՝ երկրի ինքնիշխանությունից և մեր բոլոր ոլորտներին վերաբերող անվտանգությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Եթե դուք էլ սրա մասին ժամանակին իմանայիք ՝ ձեզանից շատերը ձեր քաղաքական ուժին քվե չէր տա»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: