երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դուք սյունեցու կողքը չեք, խուժանի կողքն եք` հավաքեք ձեզ. Հրաչյա Հակոբյանը՝ Իշխան Սաղաթելյանին

Դուք սյունեցու կողքը չեք, խուժանի կողքն եք` հավաքեք ձեզ. Հրաչյա Հակոբյանը՝ Իշխան Սաղաթելյանին

Այս մարդիկ 4 ամիս ժամանակ ունեին հրապարակը գեներացնեին և մեզ հեռացնեին: Լրագողների հետ զրույցում ադրադառնալով Սյունիքում տեղի ունեցած դեպքերին և Երևանում անցկացված գիշերային ակցիային, ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Հակառակը եղավ: Ես խոսքս ուղղում եմ Վազգեն Մանուկյանին, Գեղամ Մանուկյանին, Իշխանիկ Սաղաթելյանին։ Որտեղ նստում եմ, Իշխան Սաղաթելյանի մասին խոսելիս ասում են, «ով, Իշխանի՞կը»: Նախ թող Իշխանիկ Սաղաթելյանից հետո դառնա Իշխան Սաղաթելյան, հետո ժողովրդի անունից մի բան խոսա:

Հիմա Մաուգլիի շակալի նման հարմար առիթ են ման գալիս, որ մի բան լինի… Կանգնում ու ասում են, որ սյունեցիների կողքն են: Դուք սյունեցու կողքը չեք, խուժանի կողքն եք: Մի հատ հավաքեք ձեզ»,- ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: