շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստ Կորոտչենկոյին, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյան

Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստ Կորոտչենկոյին, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյան

2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականապես կանխվելու են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Քանի որ Ադրբեջանը վտանգ է զգում Հայաստանի ընդդիմությունից, ակնհայտ է, որ նրանք պետք է պայքար սկսեն հայ ընդդիմադիրների դեմ։ Մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, սև քարոզչությունը, վարկաբեկման նողկալի փորձերը, այնպես, որ Իգոր Կորոտչենկոյի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ խորապատկերի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ Կորոտչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում:

«Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Կորոտչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում։ Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին։ Իսկ ինչու եք ցիտում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետև ինքը Բագրատ Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։

Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոտչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել  է Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում եք»,- դիմելով Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Արթուր Խաչատրյանը։ 

  • Կիսվել: