երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դուք 10-ը հատ հայրենասիրական բառ գիտեք, ես 120 հատ, հլը եկեք խոսենք տեսնենք՝ ո՞վ է ավելի հայրենասեր. Միրզոյանը՝ Մինասյանին

Դուք 10-ը հատ հայրենասիրական բառ գիտեք, ես 120 հատ, հլը եկեք խոսենք տեսնենք՝ ո՞վ է ավելի հայրենասեր. Միրզոյանը՝ Մինասյանին

«Հայաստանի կառավարության գերխնդիրն է պահպանել և ամրապնդել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մնացած ամեն ինչ այս բանաձևումի մեջ պետք  է տեղավորվի»,- ԱԺ-ում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի դիտարկումներին: 

«Ցավոք սրտի, հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում,  Դուք 10-ը հատ հայրենասիրական բառ գիտեք, ես 120 հատ,  հլը եկեք խոսենք տեսնենք՝ ո՞վ է ավելի հայրենասեր:  

Բայց վերջը գիտեք ինչ է կարող է լինել,  եթե պատկերավոր ասեմ. մեր նպատակն այն է, որ վերջում  ստիպված չլինենք բոլորս թողնել գնալ գլենդելներ,  փարիզներ, պոլիսներ, մոսկվաներ և ընդեղից լացենք մեր դառը դարդը, ճակատագիրը, ասենք՝ ինչքան անարդար էր այս աշխարհը, բազմաչարչար հայ ժողովուրդը կրկին հայրենազրկվեց»,- ասաց նա։

  • Կիսվել: