ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Դու հիմա վարչապե՞տ ես, թե՞ բլոգեր. Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատիրոջ քննադատությանը

Դու հիմա վարչապե՞տ ես, թե՞ բլոգեր. Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատիրոջ քննադատությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկի տակ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանությանը:

Օգտատեը գրել է. «Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի։ Ով մարտի դաշտում սահման է պահել նա էլ երկրի ու հողի արժեքը գիտի։ Կպի գործորիդ»։

Ի պատասխան՝ վարչապետը նշել է. «Հարգելի Alex Gevorgyan, զարմացած չեմ Ձեր արձագանքից, որովհետեւ մեր իրականության մեջ շատ հաճախ գործը չգիտակցված, հայեցակարգային եւ վերլուծական հենարան ու պատմություն չունեցող շարժումն է: Նաեւ դա է պատճառը, որ շատերը վարկ են վերցնում ու չեն կարողանում սպասարկել, ու սպասարկել չկարողանալուց հետո են միայն հասկանում, որ պետք էր նախ բանաձեւել, մտածել, հասկանալ եւ հետո նոր որոշում կայացնել, շատերը ահռելի ֆիզիկական էներգիա են ծախսում «գործ», «աշխատանք» անվան ներքո, բայց դրա արդյունքում միայն աղքատանում են: Ինչ վերաբերվում է Ձեր անհարգալից տոնին, եթե դա Ձեզ օգնում է բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, պատրաստ եմ ծառայել նաեւ այդ նպատակին: Բայց լավ կլիներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնեիք Հայաստանում աշխատելով եւ Հայաստանի Հանրապետությանը հարկեր վճարելով: Եթե իրականության մեջ այդպես վարվում եք, շնորհակալ եմ»:

Նշենք, որ գրառումը, որի ներքո ծավալվել է զրույցը, հետևյալն է. ՛՛Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.

ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
է) Армяне всего мира, гуляют так красиво...՛՛:

 

  • Կիսվել: