հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ. Սուրեն Պապիկյանի պատասխանը Քոչարյանին

Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ. Սուրեն Պապիկյանի պատասխանը Քոչարյանին

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը այսօր Տավուշի մարզի ակտիվի և ընտրողների հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև, հատկապես տավուշցիներին հուզող, անվտանգության հարցերին։

Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ որևէ փաստաթուղթ, որևէ տարածք զիջելու մասին գոյություն չունի և հաստատեց, որ ինքը նույնպես ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի վկայաբերած նախկին Ղազախի շրջանի գյուղերը հանձնելու մասին խոսակցությանը։ Նա նշեց, որ ինքը նույնպես ներկա է եղել այդ խոսակցությանը և ցավ է ապրում, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը այսօր կարողանում է ուղղակի ստել։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Իջևանում Տավուշի անվատնգության մասին հնչեցրած մտքերին՝ նա բառացի նշեց. Մարդը դեռ հայերեն խոսել չի սովորել ու եկել այս ամբիոնից խոսում է Տավուշի անվտանգությունից՝ Տավուշն անվանելով Թավուշ։ Դուք գիտեք ովքեր են Տավուշին Թավուշ անվանում։ Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ,֊եզրափակեց իր խոսքը Սուրեն Պապիկյանը։

 

  • Կիսվել: