կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Դիլիջանում ՔՊ-ն տարածքային կառույց է հիմնել. ներկա է եղել փոխվարչապետ Պապիկյանը

Դիլիջանում ՔՊ-ն տարածքային կառույց է հիմնել. ներկա է եղել փոխվարչապետ Պապիկյանը

Սեպտեմբերի 11-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: 

Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։

Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները.

1. Սարգսյան Դավիթ,

2. Բազինյան Արման,

3․ Թամրազյան Վարդան,

4. Օհանյան Լիլիթ,

5. Խեչյան Արշակ։

Խորհուրդն իր կազմից ընտրել է նաև նախագահ և քարտուղար։

Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Դավիթ Սարգսյանը, քարտուղար՝ Լիլիթ Օհանյանը։

Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող է ընտրվել Վանուշ Փիլոյանը։

  • Կիսվել: