երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների․ Լավրովը` ՀՀ-ում ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին

Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների․ Լավրովը` ՀՀ-ում ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին

Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Ռուսաստանի մայրաքաղաք խորհրդակցությունների համար, ուրբաթ օրը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

՛՛Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Ուրբաթ ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին խնդրել են պարզաբանել Մոսկվայում Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու պատճառը:

՛՛Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների՛՛,-պատասխանել է ռուս նախարարը:

Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք Հայաստանի դեսպանին խորհուրդ կտրվի՞ խորհրդակցությունների համար մեկնել Երեւան՝ Լավրովն ասել է. ՛՛Հհայտարարել են այն ամենը, ինչ հայտարարել են։ Գալիս են խորհրդականները, առաջին քարտուղարները, կցորդները...՛՛։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: