հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ նախարարի հետ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ նախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը՝ այդ թվում երկու պետությունների իրավապահ ծառայությունների միջև։ Կողմերը նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարևորվեց Հայաստանի և Վրաստանի միջև սերտ փոխգործակցությունը՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում։ 

  • Կիսվել: