Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են մի շարք հարցեր
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդեր Խվթիսիաշվիլիին։
Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։



