կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Դեսպան Փոլադյանը թունիսցի նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիաները և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստերը

Դեսպան Փոլադյանը թունիսցի նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիաները և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստերը

Հոկտեմբերի 2-8-ը աշխատանքային այցով Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։
 
Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման հարցեր։
 
Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ և Թունիսի միջև ակադեմիական փոխայցելությունների կազմակերպման, տարբեր համալսարանների միջև համագործակցության հաստատման, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունները։
 
Հանդիպումների ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակիների ուշադրությունն է ադրբեջանական ագրեսիաներին և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժմանը:
 

 

  • Կիսվել: