հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին` ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին` ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ տասնամյակներ շարունակ աշխարհով մեկ իրականացվող մարդասիրական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության և հումանիտար իրավիճակի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: