կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դեսպան Աֆյանը ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները

Դեսպան Աֆյանը ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսության 2025» միջազգային 10-րդ համաժողովի հայկական պատվիրակների հանդիպումը:
 
Դեսպան Վահագն Աֆյանը, ողջունելով տարբեր փորձագիտական, վերլուծական և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի ակտիվացած շփումների, դեսպանության գործունեության և վերոնշյալ ամենամյա համաժողովի Հայաստանի և հայկական պատվիրակների ավանդական դարձած մասնակցության կարևորության մասին:
 
Երեկոյի ընթացքում ներկաները մի շարք թեմաների շուրջ մտքեր են փոխանակել մատուցված հյուրասիրության շրջանակներում:

  • Կիսվել: