երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դեմոկրատական կուսակցության նախագահն ու փոխնախագահները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարության հետ

Դեմոկրատական կուսակցության նախագահն ու փոխնախագահները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարության հետ

ՀԴԿ հանդիպումն ԱՄՆ դեսպանատանը Սեպտեմբերի 1-ին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և փոխնախագահներ Նարինե Դիլբարյանը և Ժասմինա Ղևոնդյանը հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարության հետ:

Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, ՀԴԿ նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանությանը ներկայացվեց կուսակցության դիմում - առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահողների /ԱՄՆ, Ռուսաստան, ֆրանսիա/ նրանց տրված մանդատի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ համապատասխան հիմնավորումներով։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել Արցախի Համրապետության ձևավորման օրինականությունը հաստատող իրավական փաստարկների տեղեկանքին, որով հիմնավորվում է հիմնահարցի հանգուցալուծման արդարացի մոտեցումը։ Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի ընթացքում ՀԴԿ ղեկավարությունը պատշաճ գնահատեց նաև ՀՀ-ում ԱՄՆ լիազոր և արտակարգ դեսպան Լին Թրեյսիի դիվանագիտական քայլերը Հայաստանի և հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ:

Նույնանման հանդիպումներ են նախատեսվում ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններում։ ՀԴԿ մամլո ծառայություն

  • Կիսվել: