երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դատավոր Հրաչ Այվազյանը խուսափեց գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչին

Դատավոր Հրաչ Այվազյանը խուսափեց գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչին

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը Հրաչ Այվազյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է եղել իր վերաբերմունքը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է շրջափակել դատարանները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված դատավորի վարքագծի ու էթիկայի կանոննների հիմքով պարտավոր եմ ապահովել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն, իսկ քանի որ հարցը վերաբերում էր քաղաքական գործընթացներին, հետևաբար, թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել», – ասաց դատավոր Հրաչ Այվազյանը:

Նույն հարցը Այվազյանին ուղղեց նույն խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը՝ կոչ անելով չխուսափել հարցի պատասխանից:

«Եթե օրենքով սահմանված սահմանափակումները չլինեին, համոզված եղեք, որ ես Ձեզ ցանկացած հարցի այս ամբիոնից կպատասխանեի», – արձագանքեց Այվազյանը:

Արեգնազ Մանուկյանն էլ ասաց, թե ինքը կպատասխանի դատավորի փոխարեն.

«Իշխանության ճյուղերին հակակշռման ու փոխադարձ զսպման մեխանիզմի կոպտագույն խախտում է տեղի ունեցել կառավարության ղեկավարի կողմից, ընդամենը այդքանը»:

  • Կիսվել: