ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավnրանքները․ Տիխանովսկայա

Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավnրանքները․ Տիխանովսկայա

Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները։ Այս մասին իր թվիթրյան էջում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս բռնապետը դավաճանել է թե՛ բելառուսներին, թե՛ հայերին՝ գործելով Կրեմլի շահերից։ Բելառուսները աջակցում են Հայաստանի բարեկամ ժողովրդին և ձգտում են ամրապնդել մեր կապերը»

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ասել էր. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:

  • Կիսվել: