երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատական կարգադրիչներին հավելավճար տալու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

Դատական կարգադրիչներին հավելավճար տալու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:

Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը:

«Այս նախագծով արդարությունը վերականգնելու փորձ է արվում: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակում հավելավճար տրվում է բոլորին, բայց դատական կարգադրիչներն այդ ցանկում չկան: Փոփոխությունը վերաբերում է նրան, որ այդ հոդվածում ներառվեն նաև դատական կարգադրիչները: Խրախուսում ընդհանրապես նրանց մոտ չի լինում»,-մեկնաբանեց Դավթյանը:

 

  • Կիսվել: