ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Դաշնակցական Գեղամ Մանուկյանի գեներալ եղբայրը պատերազմի ժամանակ Հադրութի պատասխանատուն էր, կարող է, որ ասում են Հադրութը հանձնվել է, մի բան գիտեն․ պատգամավոր

Դաշնակցական Գեղամ Մանուկյանի գեներալ եղբայրը պատերազմի ժամանակ Հադրութի պատասխանատուն էր, կարող է, որ ասում են Հադրութը հանձնվել է, մի բան գիտեն․ պատգամավոր

Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, որ ՊԲ հրամանատարի տեղակալ էր, պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղության պատասխանատուն։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հիմա, երբ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, մյուս դաշնակցականներն ու հանրապետականներն ու չեկիստ գեներալները ասում են՝ Հադրութը դավաճանաբար հանձնվել է, զոհվածների ծնողներն ասում են՝ որ իրենց տղաներին ասել են․

«Նիկոլը հողերը ծախել է, կռվելն իմաստ չունի»։ Կարո՞ղ է պատահել, որ դավաճանաբար հանձնողը ու կռվող տղերքին նման բան ասողը, հետո Երևանում վարչապետին դավաճան ասողը իրար հետ փոխկապակցված են ավելի, քան թվում է։ Այս բոլոր հարցերը, իհարկե, քննվելու են քննիչ հանձնաժողովում, տղերքը պատմելու են, թե իրենց ովքեր են ասել էդ դավաճանական տեքստերը, ովքեր են համոզել չկռվել ու թե ովքեր են այդ ասողների հարազատներն ու քաղաքական տերերը»։

  • Կիսվել: