Դադարեցրե'ք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեն վիրավորանքները. Բագրատ Սրբազանի հորդորը
Դադարեցրե'ք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեն վիրավորանքները, ես դա ընդունոմ եմ իբրև խոսքեր՝ ուղղված անձամբ ինձ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի նկատմամբ հնչած քննադատությունները։
«Ինձ ավելի մտահոգողն այդ տիրույթն է, քան թե Սրբազանի ասածը, որեւէ մեկի հասցեին ասված որեւէ վիրավորանք ընդունում եմ որպես անձնական եւ դա դատապարտելի է: Մենք կարող ենք ունենալ գաղափարական տարաձայնություններ, սակայն թիրախը մեկն է։ Այս ներկա-նախկին կեղծ ծուղակը ստեղծել են, որ այդ ցանցից դուրս չգանք։ Հիմա Միքայել Սրբազանի նկատմամբ ես ունեմ մեծ հարգանք, նա իմ ուսուցիչն է, մենթորն է։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ պետք է անցնեմ վիրավորանքների։ Բա ինչո՞վ ենք այս խուժանից, խուլիգանից տարբերվում», - ասաց նա։