Դա ոչ մի լավ բանի չի տանում. Քոչարյանը՝ պաշտոնական Երևանի հայտարարությունների վերաբերյալ ՌԴ-ի հնարավոր արձագանքի մասին
Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Երևանի գործողությունների ու հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր արձագանքը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետևե՛ք ռուսաստանյան ականավոր գործիչների ելույթներին: Ես հետևում եմ և հասկանում, որ դա ոչ մի լավ բանի չի տանում»:
Քոչարյանը հավելեց, որ հնարավոր արդյունքը կարող է լինել այնպիսին, որ, իր խոսքով, «мало не покажется»:
«Բայց ստիպված կլինի հատուցել ժողովուրդը, ոչ թե Փաշինյանը: Նա սովոր է, որ ուրիշներն են լաց լինում, իսկ ինքը կհայտնվի ու կասի, որ սիրում է ժողովրդին և ամեն ինչ անում է սիրելով»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:


