շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դա նույն բանն է, որ բոլշևիկյան Հայաստանում ՀՅԴ-ն 60 հազար ձայն ստանար. Շարմազանովը` 2018-ին ՀՀԿ-ի ստացած քվեների մասին

Դա նույն բանն է, որ բոլշևիկյան Հայաստանում ՀՅԴ-ն 60 հազար ձայն ստանար. Շարմազանովը` 2018-ին ՀՀԿ-ի ստացած քվեների մասին

Դա նույն բանն է, որ բոլշևիկյան Հայաստանում ՀՅԴ-ն 60 հազար ձայն ստանար: Նման էյֆորիկ տրամադրությունների, նման ատելության և քաղաքական տեռորի պայմաններում ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն շատ լավ ցուցանիշ է ապահովել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հարցին, որ ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններին 770 հազար ձայն ստացավ, իսկ 2018-ին 13 անգամ քիչ:

Շարմազանովի կարծիքով` ՀՀԿ-ան այսօր գրեթե միակ այլընտրանքն է այսօրվա վարչակարգին. «Այսօր ԱԺ-ն ընդդիմադիր խմբակցություններ չունի: Ինձ համար ընդդիմադիրը նրանք են, որոնք չեն ընդունում և չեն ողջունել հեղափոխությունը»:

Շարմազանովը խոսեց նաև «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած օրինագծից, որը թույլ է տալիս, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ղեկավարեն համակարգից դուրս անձինք:

«Այս օրինագիծը գլխատում է ուժային համակարգը, իրավապահ համակարգը, գլխատում է սպայական համակարգը: Հիմա կարող եք ասել՝ բա պաշտպանության նախարարն էլ է քաղաքական պաշտոն: Այո, բայց այնտեղ կա շտաբի պետ, որը գլխավոր զինվորականն է: Ոստիկանությունում, ԱԱԾ-ում ո՞վ է լինելու այդ մարդը: Անվտանգության համակարգը, մանավանդ ԱԱԾ-ն, չպետք է ծառայի Ռոբերտին, Սերժին, Լևոնին, Նիկոլին, Պողոսին, Մարտիրոսին»,-ասաց Շարմազանովը:

 

  • Կիսվել: