երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՉԺՀ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը. Լի Քեցյանը շնորհավորել է Փաշինյանին

ՉԺՀ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը. Լի Քեցյանը շնորհավորել է Փաշինյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես Infoport.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հարգելի պարոն վարչապետ,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: