երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չուկ-չակ-չարակչակ, գնացքն է հեռանում. Փաշինյանն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցին

Չուկ-չակ-չարակչակ, գնացքն է հեռանում. Փաշինյանն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցին

Կրթությունը մի ոլորտ է, որը շա նուրբ ոլորտ է, մենք պետք է ուշադիր լսենք բոլոր փաստարկները, քննադատությունները, ի գիտություն ընդունենք, հղկենք մեր տեսակետները, ընդունենք մեր սխալները։  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդարադառնալով պատգամավորներից մեկի հարցին՝ ՀՅԴ երիտասարդների և ուսանողների բողոքի ակցիաների մասին, որի հիմնական պահանջը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է:

«Այս հարցին ես անդրադարձել եմ։ Կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը։ Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել զրոյական արժեք ներկայացնող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք, և մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ Հայաստանում եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության ամենակարևոր հենասյուններից մեկը, եթե ոչ՝ ավելին։ Եթե այդ քաղաքական ուժը չառերսվի իրականության հետ և գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի՝ ձեզ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը ՀՀ-ում չունի ապագա:

Այդ ամենը վերաբերում է նաև այն բոլոր ուժերին, որոնք այդ քաղաքական ուժի հետ նստած էին մի մեծ կլոր սեղանի շուրջը։ Ինչպես ասվում է հայտնի երգում՝ չուկ-չակ-չարակչակ, գնացքն է հեռանում, այսինքն՝ հեռացող գնացքի անիվների տրոփյունն ենք մենք ընդամենը լսում։Ովքեր ուզում են մեզ հետ շանտաժով խոսել, իմ ռեակցիան 180 աստիճանով հակառակն է լինելու։ Դա լինելու է մենախոսություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: