չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Չի՛ կարող որևէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե փորձե՛ք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողնե՛ր. Փաշինյան

Չի՛ կարող որևէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե փորձե՛ք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողնե՛ր. Փաշինյան

Չի լինելու հետընտրական բախում, չի լինելու հետընտրական պրոցես, որովհետեւ հունիսի 20-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, ընտրական տեղամասում վերահաստատելու է իր իշխանությունը։ Այս մասին այսօր Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր Հայաստանում հենց քարոզարշավի առաջին օրվա արձագանքները դուք տեսեք, էլի սկսել են բայղուշությունների շարքը՝ Հայաստանում բախումներ են լինելու։ Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ։ Չի՛ կարող որեւէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե փորձեք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողնե՛ր։ Եվ ես սա չեմ ասում՝ որպես վարչապետի պաշտոնակատար, ես ասում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի։

Չի՛ լինելու հետընտրական բախում, չի՛ լինելու հետընտրական պրոցես, որովհետեւ հունիսի 20-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, ընտրական տեղամասում վերահաստատելու է իր իշխանությունը, իր ինքնիշխանությունը, իր քաղաքացիությունը, իր անկախությունը՛՛՞

  • Կիսվել: