ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չի կարելի դարերով քննարկել, պետք է սկսել իրագործել․ Ավինյանը՝ Արզումանյան 10 եւ 17 շենքերի քանդման մասին

Չի կարելի դարերով քննարկել, պետք է սկսել իրագործել․ Ավինյանը՝ Արզումանյան 10 եւ 17 շենքերի քանդման մասին

Այս ամսվա սկզբին Երեւանի եւ քաղաքապետարանի եւ ներդրողի կողմից կնքվել է ներդրումային պայմանագիրը. Նախորդ շաբաթվա վերջում Արզումանյան 10 եւ 17 շենքերի բոլոր բնակիչներին ուղարկվել են ծանուցումները, նաեւ պայմանագրերի նախագծերը՝ ուսումնաիրելու համար:  Այս մասին նշվեց այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով հիշյալ երկու վթարային շենքերի քանդման, նոր շենքեր կառուցելու եւ բնակիչներին բնարականներով ապահովելու ծրագրի մանրամասները:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ ճշտեց, որ սա այն պայմանագիրն է, որը դեռ ամիսներ առաջ քննարկվել է բնակիչների հետ, ապա ասաց. «Մենք այս գործընթացը նախաձեռնել ենք բնակիչների պահանջով։ Իմ համբերությունն էլ այս ծրագրի հետ կապված սկսում է սպառվել։ 2022թ. սեպտեմբերից այս ծրագիրն իրականացնում ենք։ Այլևս հավելյալ քննարկումներ ընդունելի չեն: Եթե մինչ այս պահը մենք չենք եկել եզրահանգումներին, որ արդեն հստակ է, սա է ստանդարտը, այլեւս ոչ մի հավելյալ քննարկում չի լինելու: Որովհետև չի կարելի դարերով քննարկել, պետք է սկսել իրագործել։

Էդ մարդիկ ապրում են 4-րդ աստիճանի վթարային շենքում և Աստված մի արասցե, մի բան պատահի։ Ըտենց քանի տարի պետք է իրանց հետ քննարկենք էդ հարցը, որ ժողովո՛ւրդ ջան վտանգավոր է ձեր կյանքի համար, ձեր պահանջով է սա իրականացվում և՝ ամենալավ պայմաններով։ Հետևապես, խնդրում եմ մի քիչ տեմպ հաղորդենք։ Ակնկալում եմ, որ նույնիսկ շաբաթական ռեժիմներով ասելու եք, թե ինչ քայլեր եք իրականացրել»,-նշեց Երևանի քաղաքապետը։

  • Կիսվել: