հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Չի բացառվում ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղիղ բախումը, ինչը Հայաստանի համար լի է սպառնալիքներով․ Աբրահամյան

Չի բացառվում ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղիղ բախումը, ինչը Հայաստանի համար լի է սպառնալիքներով․ Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նկատի ունենալով, չի բացառում ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղիղ բախումը, ինչը Հայաստանի համար լի է սպառնալիքներով: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինությունների մրցավազքը, ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունների խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը Եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի առաջնային քննարկման առարկա դառնալը հուշում է, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու:

Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում գործող ավանդական, հիմնական կամ պոտենցիալ դերակատարները, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, ագրեսիվ դիմակայության փուլում են, աստիճանաբար տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ անուղղակի և չի բացառվում նաև ուղիղ բախումը, ապա առավել հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված»,-ասաց Աբրահամյանը:

  • Կիսվել: