երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
«Չենք թողնելու, որ ներս մտնեն, օրենք չենք թողնի խախտեն». Հ1-ի դիմաց հազարավոր ոստիկաններ են հավաքված

«Չենք թողնելու, որ ներս մտնեն, օրենք չենք թողնի խախտեն». Հ1-ի դիմաց հազարավոր ոստիկաններ են հավաքված

Չենք թողնելու, որ ներս մտնեն, օրենք չենք թողնի խախտեն: Այս մասին լրագողերի հետ զույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

՛՛Համոզված եմ՝ մեր ժողովուրդը խոհեմ կգտնվի, ու հատուկ միջոց կիրառելու կարիք չի լինի՛՛,-հավելեց նա և նշեց. ՛՛Հանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է՛՛:

՛՛Իսկ ՛՛Ռադիոտուն՛՛-ը հատուկ պահպանվող օբյեկտ չէ՞ր՛՛,- լրագրողի հարցին ոստիկանապետը չի պատասխանել:

Նշենք, որ այս պահին Հ1-ի դիմաց հազարավոր ոստիկաններ են հավաքված, քանի որ այսօր Սրբազան պյքարի հավաքի ժամանակ առաջնոդ Բագրատ Սրբազանը հայտարարեել էր, որ համակիրների հետ երթով շարժվում է Հանրային հեռուստաընկություն՝ ուղիղ եթեր պահանջելու:

Հանրային ՀԸ-ից արձագանքել էին, որ պատրաստ են ուղիղ եթերում հարցազրույց կազմակերպել Բագրատ Սրբազանի հետ:

՛՛Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզում։ Մենք եթերով ուղերձ ենք ուզում։ Հարցազրույցների ժամանակը վաղուց անցել է՛՛,-պատասխանել էր Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

 

  • Կիսվել: