Չեմ պատկերացնում՝ ինչպես է Փաշինյանն ինձ ունեզրկելու, ինձ թվում է՝ ինքն էլ չի պատկերացնում, խոսում է էլի. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։
Կարապետյանը չի պատկերացնում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ունեզրկելու իրեն։
«Ես չեմ պատկերացնում, ինձ թվում է՝ ինքն էլ չի պատկերացնում, խոսում է էլի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Կարապետյանը զարմացած չէ, որ այս իշխանությունն ուրացավ այն ամենը, ինչն ինքն արել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
«Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան»,- հավելեց Սամվել Կարապետյանը։



